Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է.
«Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։
Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի։
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։
Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը։
Թե դա որտեղից կսկսեն, ինչ ժամկետներում կիրականացնեն, արդեն տեխնիկական խնդիր է։
Իշխանությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրություն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա. Արտակ Զաքարյան
- Բաքվի բռնապետն ի կատար է ածելու իր երազանքները, քանի դեռ ՀՀ-ն ղեկավարում է իր կողմից նսեմացված և նվաստցված Նիկոլը. Համբարյան
- Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան