Երկու օրվա ընթացքում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 68 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
«Անձնական ունեցվածքի գողության`17, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության՝ 8, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, հողը փչացնելու և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 23 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 3-ական, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 4 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները