Հայրս ողջ պատերազմի ընթացքում առաջնագծում էր, սակայն դրա դիմաց ստացավ հատուկ և հակաօրինական կալանք. Լուիզա Փարամազյան
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզան, անգլերեն տեսաուղերձ է հղել՝ ներկայացնելով այն անարդարությունները, որոնք տեղի են ունեցել իր հոր նկատմամբ:
«Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի: Սակայն դրա դիմաց, նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք: Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության համար:
Պետք է պայքարել հանուն արդարության...»,- գրել է Լուիզա Փարամազյանը:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Վազգեն Սաղաթելյան. Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»
- Վահե Հակոբյան. Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
- Այսօր որոշվելու է՝ լուսավոր նոր էջ ենք բացում, թե հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում. Քաջարանի քաղաքապետ
- Քաջարանի քաղաքապետ. էս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ
- Փաստաբանը Քաջարանի քաղաքապետին նոր մեղադրանքի առաջադրումը պայմանավորում է Փաշինյանին Սյունիքում «ջերմ ողջունելով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան