Չեխ. «Չելսին» դեռ չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն է»
«Թոշակառուները» շատ վատ են սկսել մրցաշրջանը, բայց «Չելսիի» նախկին դարպասապահը կարծում է, որ «կապույտներն» առաջնության գլխավոր ֆավորիտներն են:
«Նրանց մարզավիճակը, մեղմ ասած, ինձ զարմացնում է: «Չելսին» Անգլիայի պրեմիեր լիգայի լավագույն թիմերից է: Ես այլևս այդտեղ չեմ, այդ պատճառով ինձ դժվար է վերլուծել, թե ինչ է կատարվում այնտեղ: Ամեն դեպքում՝ մրցաշրջանը երկար է, և «Չելսին» դեռ տիտղոսը նվաճելու հիմնական հավակնորդն է:
Հիմա ես երջանիկ եմ «Արսենալում»: ԱՊԼ-ի առաջին տուրում, երբ պարտվեցինք «Վեստ Հեմին», բոլորն ասում էին, որ ոչ մի լուրջ տիտղոս չենք կարող նվաճել: Հիմա մենք նորից համեմատվում ենք ամենահայտնի «Արսենալի» հետ, որը մեկ մրցաշրջան անհաղթելի էր: Ես մի բան գիտեմ. մենք ունենք մի թիմ, որը կպայքարի տիտղոսի համար մինչև վերջին տուրը:
Արսեն Վենգերը երկու անգամ ընտրել է Դավիդ Օսպինային ՉԼ-ում իմ փոխարեն, և ես ստիպված եմ հարգել այդ որոշումը: Այսպիսի մեծ թիմում և այսպիսի երկար մրցաշրջանում մեկ խաղացողը չի կարող մասնակցել բոլոր խաղերին»,- Պետեր Չեխի խոսքերը մեջբերել է «iDNES»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում