«Դարձյալ Իսաբեկյան». Ցուցասրահում ներկայացվելու են նոր աշխատանքներ
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում հոկտեմբերի 13-ից հիմնական ցուցադրությանը զուգահեռ ներկայացվելու են Էդուարդ Իսաբեկյանի ևս 7 նկար՝ ընտանեկան հավաքածուից: Panorama.am-ին ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանն ասաց, որ նկարները ցուցասրահին է տրամադրել Էդուարդ Իսաբեկյանի որդին` Արամ Իսաբեկյանը:
Աշխատանքները ցուցադրվելու են մինչև այս ամսվա վերջ: Իսկ նոյեմբերի 3-ին, Ի. Իսաբեկյանի տեղեկացմամբ, ցուցասրահում բացվելու է նոր ցուցադրություն՝ «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները 2»:
Ցուցահանդեսին մասնակցելու են Էդուարդ Իսաբեկյանի ուսանողները` տարբեր տարիների շրջանավարտները: Սա այս շարքի` «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» երկրորդ ցուցահանդեսն է, բայց ոչ վերջինը:
«Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ»-ը ստացել է նվեր` Է. Իսաբեկյանի երկու դիմանկար, որոնց հեղինակներն են Անդրեյ Շուգարովը և Սամվել Մարությանը, որոնք ևս, ցուցասրահի տնօրենի խոսքով, կներկայացնեն այդ ցուցահանդեսին:
Նախորդող հրապարակում՝
«Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ կրկին նույն վայրում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում