Աղավնաձոր գյուղում 24-ամյա երիտասարդի են դանակահարել
Հուլիսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, սակայն երիտասարդը վնասվածք ստանալու վերաբերյալ ոստիկաններին ոչինչ չի հայտնել:
«Իրավապահները ստիպված էին հանցագործությունը բացահայտել օպերատիվ-հետախուզական միջոցառումներով: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները Աղավնաձոր գյուղից բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ինքն է դանակահարել համագյուղացուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու