Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արժե դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո. Գրիգորյան
«Սունիքի համայնքապետերի կալանավորումը պետք է նախ և առաջ ընկալել որպես անձնական վրեժխնդրություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ համայնքապետերն ամբողջ պատերազմի ընթացքում եղել են առաջնագծում, Գորիս համայնքը, որի ղեկավարն այսօր ձերբակալվում է, 2019-ին ճանաչվել է լավագույն համայնք: Ա. Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ, երբ գնացել էր Սյունիք, ասել էր կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը, բոլոր համայնքապետերը մեկտեղվել էին, գնացել ապահովելու Սյունիքի անվտանգությունը:
«Եվ այդ ամենից հետո նման վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք ոչ միայն խաղաղ պայմաններում իրենց բնակիչների և իրենց համայնքի կողքին էին, նաև պատերազմի ժամանակ առաջնագծում էին, որևէ կերպ չէին պատրաստվում զիջել, մինչև չեկավ այն լուրը, որ դեկտեմբերի 17-ին հակապետական քայլ է կատարվել, և մենք պետք է հետ քաշվենք, մարդիկ այնտեղ կանգնած էին: Այս մարդկանց նկատմամբ է կատարվում այս քաղաքական հետապնդումները, ինչն անթույլատրելի է»,- ասաց պատգամավորը:
Աննա Գրիգորյանի դիտարկմամբ, համայնքապետերի նկատմամբ այս հետապնդումները արժե դիտարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների լույսի ներքո։
«Երբ խոսում է Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր լինելու մասին, միաժամանակ Հայաստանի իշխանությունները գլխատում են Սյունիքի համայնքները, որպեսզի այնտեղ տանեն իրենց խամաճիկ ներկայացուցիչներին, նրանց միջոցով կատարեն այն քայլերը, որոնք հնարավոր է տեղի ունենան թե միջանցքային տրամաբանության մեջ, թե նոր զիջումների համատեքստում:
Ուղղակի ապշելու է, թե ինչպիսի սինխրոնիզացված աշխատանք է տեղի ունենում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների և մեր գործող իշխանությունների քայլերի միջև»,- ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գորիս համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Արժանի չենք համարում մասնակցել նման ձևական գործընթացներին․ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Վահե Հակոբյան. Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր
- Հրայր Թովմասյան. Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, թե իրենց ընտրակաշառք է առաջարկվել
- Որոտանցիներ. Իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավարի դեմ
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան