Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
100 հազար բնակչի հաշվով, Գերմանիայում կորոնավիրուսի տարածման 7-օրյա միջին ցուցանիշը աճել է 4,9-ից մինչև 8 դեպքով։ Այս մասին հայտնում է dw.com-ը։
Ընդ որում, երկրում սրընթաց տարածվում է «դելտա» տարբերակը, որն էլ ավելի վտանգավոր է ։
Գերմանիայի առողջապահական մարմինները «RKI»-ին հայտնել են մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 1642 նոր դեպքերի մասին: Համեմատության համար նշվում է, որ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 970 դեպք։
Նախորդ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսից 32 մարդ է մահացել։ «RKI»-ի տվյալներով՝ Գերմանիայում ապաքինվածների ընդհանուր թիվն այժմ կազմում է 3 մլն. 637 400 հոգի։
Գերմանիայում գնալով ավելի արագ է տարածվում Հնդկաստանում առաջին անգամ հայտնաբերված «Դելտա»-ն, որը շատ ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսի սկզբնական տարբերակը։ «RKI»-ի տվյալներով՝ «Դելտա» տարբերակը Գերմանիայում հայտնաբերվել է արդեն հետազոտված նմուշների 74 տոկոսում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները