Գերմանիայում հզոր ջրհեղեղի պատճառով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 50-ը անհետ կորած են համարվում
Գերմանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի արդյունքում առնվազն յոթ մարդ է մահացել, մոտ 50-60-ը անհայտացել։ Այս մասին հայտնում է «Hamburger Morgenpost» առցանց պորտալը:
Ուժեղ տեղատարափ անձրևները երկիր են հասել հուլիսի 12-ին «Բեռնդ» ցիկլոնի պատճառով: Աղետի հիմնական հարվածը հասցվել է Գերմանիայի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, գետերը՝ ներառյալ Ռեյն գետը, դուրս են եկել ափերից, և հեղեղել փողոցները:
Տեղի ոստիկանությունից հաղորդել են,որ Ռեյնլանդ Պֆալցե Արվայլեր գյուղական շրջանում, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, Շուլդ համայնքի Ադենաու քաղաքի մերձակայքում աղետը ավերել է վեց տուն, 50-60 մարդ անհետ կորել է։ Բացի այդ, ոչնչացման վտանգի տակ են գտնվում նաև այլ տներ:
Ոստիկանությունը դեռ պարզում է անհետ կորածների ճշգրիտ թիվը։ Պարբերականը չի մանրամասնում, թե որ շրջաններում է զոհվել ևս երեք մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձրևոտ ամպրոպը բաժին էր հասել Լոնդոնին՝ հեղեղելով փողոցներ և մեքենաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան