Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով չորս տասնյակից ավելի մարդ զոհվել է
Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ։ Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Bild-ին։
Հորդառատ անձրևների հետևանքով այս տարածաշրջանի գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել մի քանի նահանգների բնակավայրեր:
Ամենից շատ տուժել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան, Ռեյնլանդ-Պֆալցիան, Սարլենդը և Հեսեն:
Հաղորդվում է, որ տուժած տարածքներից մեկում բնակչության տարհանման ընթացքում երկու հրշեջ է զոհվել: Քյոլնում երկու անձի մարմին հայտնաբերել են ջրհեղեղի տակ գտնվող նկուղում: Հաղորդվում է, որ տասնյակ մարդիկ անհայտ կորել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան