Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
«Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, որևէ իրավական գործընթաց չկա»,- այս մասին դատարանի մոտ, որտեղ քննվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողներին ասաց փաստաբան էրիկ Ալեքսանյանը։
«Ձևական ընթացակարգը պահպանում ենք՝ կալանքի միջնորդությանը, բոլոր հնարավոր դատավարական և քննչական գործողություններին մասնակցում ենք, բայց մեր դիրքորոշումը հստակ է՝ գործ չունենք առհասարակ իրավականության հետ, այլ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Դժվար է որակել իրավական այն դեպքում, երբ հետապնդումը զուտ սկսվեց քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նա մուրճը ձեռքն ասում էր՝ գալու ենք ձեր հետևից համայնքի ղեկավարներ։ Կարծում եմ՝ այս արտահայտությունից հետո որևէ մեկի մոտ կարծիք չի կարող ձևավորվել, որ գործ ունենք իրավական գործընթացի հետ»,- ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ անձի սահմանադրական իրավունքն է ունենալ պաշտպան և այս առումով ապահովվել է Առուշ Առուշանյանի այդ իրավունքը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, փաստաբանը նշեց․
«Բնականաբար, չեմ կարող կանխատեսել, թե ինչ ելք կունենա այս քննարկումը։ Այդուհանդերձ, նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչպիսի ավանդույթ է ձևավորվել՝ բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ, գիտենք ինչ որոշում է կայացվել նրանց կալանավորման արդյունքում, կարծում եմ Առուշ Առուշանյանը բացառություն չի լինի։ Այնուամենայնիվ մենք պայքարելու ենք և բոլոր իրավական փաստարկները ներկայացնելու ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան