Ամենակարևորը՝ փաստը. Կաննի 74-րդ կինոփառատոնում ցուցադրվեց հայկական ֆիլմ. Ավետիսյան
«Ոսկե ծիրան» կինոառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի գրում է.
Ու իհարկե ամենահաճելի պաստառը ու ամենակարևորը՝ փաստը.
Կաննի 74-րդ կինոփառատոնում ցուցադրվեց հայկական ֆիլմ։
Մի կողմից, անբախտություն էր, որ ֆիլմն ընտրվեց նախորդ տարի, երբ փառատոնը ֆիզիկապես տեղի չունեցավ ու առհասարակ 2020-ը էնքան ահավոր էր, որ դժբախտությունների շարքում Կաննի չկայանալը անգամ ամենավերջին ստորակետով թվարկելը հիմարություն կլինի, բայց փոխարենը՝ Կաննի կողմից ընտրված ֆիլմերի հայտարարումը արված էր գիտակցաբար, որպեսզի պատմությունը չկորչի ու աշխարհի գլխավոր կինոփառատոնի ֆիլմաշարում մնա ոչ միայն նախորդ տարի թղթի վրա, այս տարի՝ էկրանին, այլև վաղը, մյուս օրը, միշտ . . .
Շնորհավորանքներս
P.S. պատմություն է նաև, որ նույն դժբախտ տարում տեղի ունեցած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվեց հենց այս ֆիլմով»:
Նշենք, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին, ժամը ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում: Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր։