Կուբացի-ամերիկացիները միանում են Կուբայում ընթացող բողոքի ալիքին
Այս օրերին Կուբայում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք իրենց ծավալով ամենամարդաշատն են անցած տասնամյակի ընթացքում անցկացված բոլոր ցույցերի համեմատ: Նրանք բողոքում են սննդամթերքի ու դեղամիջոցների պակասի, տնտեսական ճգնաժամի դեմ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կուբայի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով փողոց են դուրս եկել նաև ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող կուբացի ամերիկացիները:
Լիթըլ Հավանա անվանումը կրող թաղամասում այս ցույցերին է մասնակցում մի քանի հարյուր մարդ: Շատերը հավաքվում են Վերսալ ռեստորանում, որտեղ կուբացի աքսորյալները ժամանակին հավաքվում էին Ֆիդել Կաստրոյի դեմ դավադրություն կազմակերպելու համար:
Նրանցից շատերն են ասում, թե չեն ունեցել հույս, որ մի օր Կուբայի ժողովուրդը կկանգնի ընդդեմ կոմունիստական կառավարության:
«Մարդիկ սակայն վաթսուն տարի անց սկսեցին պայքար, քանի որ այլևս չեն հանդուրժում ճնշամիջոցները, չեն հանդուրժում խոսքի անազատությունը»,- ասում են այստեղ հավաքված կուբացի ամերիկացիները:
Նրանց խոսքերով, կառավարությունը Կուբայում ձախողվել է արդեն երկար տարիներ ու մարդիկ հոգնել են այդ վիճակից, ասում են նրանք:
Այստեղ անցկացվող ցույցերին են միացել Մայամիի իշխանության ներկայացուցիչները: Քաղաքագլուխ Ֆրանսիզ Սուարեզը ծնվել է Ֆլորիդայում: Նրա հայրը Մայամիի առաջին քաղաքագլուխն էր, որ ծնվել էր Կուբայում:
Ֆրանսիզ Սուարեզի խոսքերով, միջազգային համայնքը և Միացյալ Նահանգներն արդեն ինչ որ բան պիտի ձեռնարկեն:
«Հարկավոր է, որ նրանք միավորվեն այնպես, ինչպես միավորվել էին Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ»,- ասում է նա ու ավելացնում, որ Կուբայի կառավարությունն օրինական կառավարություն չէ:
Բայդենի վարչակազմը նույնպես իր աջակցությունն է հայտնել Կուբայի ցուցարարներին և առայժմ միայն շեշտել խաղաղ ցույցեր անցկացնելու նրանց իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա