Ուկրաինան հայտարարել է Թուրքիայի կողմից Ռազմածովային ուժերի անօդաչու համալիրի մատակարարման մասին
Թուրքիան Ուկրաինայի ռազմածովային ուժերին մատակարարել է «Bayraktar TB2» առաջին անօդաչու համալիրը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է iz.ru-ն։
««Bayraktar TB2» հարվածային անօդաչու համալիրը ռազմածովային ուժերի համար առաքվել է Ուկրաինա։ Իրականացնում ենք համալիրի վերջնական փորձարկումները», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Facebook-ի պաշտոնական էջում:
Նշվում է, որ թուրքական այս համալիրը հնարավորություն կտա իրականացնել դիտարկում և քողարկում Սև և Ազովի ծովերի ափերում և ջրատարածքներում, ինչպես նաև բարձր ճշգրտությամբ խոցել հակառակորդի ցամաքային և ջրատար օբյեկտները:
Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան պատմել է այն մասին, որ Ուկրաինան Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին զսպելու և իր տարածքը պաշտպանելու համար: Նրա խոսքով՝ Կիևը ռազմական տեխնիկա է գնում ոչ թե հարձակման, այլ իրեն պաշտպանելու համար։
Հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան օգտագործել Դոնբասում անօդաչու թռչող սարքեր, նախարարը պատասխանել է, որ լայնածավալ հակամարտության դեպքում Կիևը անօդաչու թռչող սարքեր կկիրառի ուկրաինական տարածքների ցանկացած մասում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա