Սլովենիայի դեսպանը գնահատել է «Սպուտնիկ V» - ի ՝ Եվրոպայում հաստատման հեռանկարները
Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Բրանկո Ռակովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ լիահույս է շուտով հաստատել ռուսական «Sputnik V» պատվաստանյութը Եվրոպական դեղերի միության կողմից (ЕМА) , այնուհետև շատ երկրներ որոշում կկայացնեն գնել այն:
«Համոզված եմ, որ առաջին հերթին «EMA»- ն պետք է ավարտի սերտիֆիկացման գործընթացը, որը, որքանով,որ տեղյակ եմ դեռ շարունակվում է: Գործակալության ներկայացուցիչները երկու անգամ եղել են Մոսկվայում: Ես հույս ունեմ, որ շուտով գործընթացը կավարտվի, եւ այդ ժամանակ շատ պետություններ որոշում կկայացնեն ռուսական պատվաստանյութի գնման մասին», - ասել է դեսպանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Բրանկո Ռակովեցը նաև հավելել է, որ նա մի քանի ամիս առաջ ստացել է ռուսական պատվաստանյութը:
Դեսպանը նաև նշել է. «Երբ ես մի քանի ամիս առաջ որոշում կայացրեցի պատվաստման մասին, հասանելի էր միայն մեկ տարբերակ ՝«Sputnik V»-ն, և ես պատվաստվեցի դրանով ։ Ինչպես տեսնում եք, ես ողջ ու առողջ եմ»։
Ռուսական պատվաստանյութը «EMA»- ում աստիճանաբար հետազոտման ընթացակարգ է անցնում մարտի 4-ից: Ավելի վաղ «EMA »-ում հույս են հայտնել, որ ՌԴ-ում տեսչական ստուգումների ավարտից հետո գործակալությունում կկարողանան հրապարակել դեղամիջոցի գնահատման ժամանակացույցը:«Sputnik V»-ն գրանցված է 67 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,5 մլրդ մարդ։Մի շարք երկրների, այդ թվում ՝ Արգենտինայի, Սերբիայի, Բահրեյնի, Հունգարիայի, Մեքսիկայի և այլ պետությունների կարգավորող մարմիններից ստացված տվյալները, որոնք ստացվել են բնակչության պատվաստման ընթացքում, ցույց են տալիս, որ «Sputnik V» կորոնավիրուսի դեմ առավել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան