«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
«Դուք ավտոմատներով ո՞ւր եք եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»։ Հանցավոր ի՞նչ որ խումբ էր այդտեղ։ Հայի վրա եք եկել։ Դա մեր երկրի ամենախոշոր ձեռնարկությունն է, որը բնականոն աշխատում է չնայած այս ամեն ցնցումներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ «Ալֆա ջոկատը», 6-րդ վարչության հատուկ գրոհայինները մտնելով կոմբինատ, այդպես ուզում էին հոգեբանորեն ազդել մարդկանց վրա՝ չհասկանալով, որ այդ մարդիկ ամեն օր տեսնում են թուրքերին, այդ կոմբիանտի աշխատողներն են գնացել պատերազմ ու հետ եկել, մինչև հիմա մարդ կա, որ խրամատներում հերթափոխի է գնում։
«Կոմբինատն առաջին պատերազմի ժամանակ չէր կանգնել, երբ կողքը ռումբեր էին ընկնում։ Իսկ հիմա իրենք կարողանում են անել ամեն ինչ, որպեսզի կոմբինատը կանգնի։ Կոմբինատի կանգնելուն մնացել է 1-2 օր»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ կոմբինատն արդեն 20 միլիոնից ավելի եկամուտից զրկվել է, շարունակում է փակ մնալ հանքանյութը, քանի որ առանց որևէ պատճառաբանման արգելում են արտահանել, որը բերում է տուգանքների, հիմա տարադրամ չի մտնում Հայաստան, ինչն ազդելու է դոլարի կուրսի վրա։
Հարցին՝ այսօր ԱԺ-ում նախագիծ ընդունվեց, ըստ որի, առաջարկվում էր արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պնղձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի նկատմամբ, նաև տեսակետ հնչեց, որ այդպես հանքերն ազգայանցնում են, ի՞նչ դիրքորոշում ունեք, Վ. Հակոբյանը պատասխանեց.
«Անհեթեթություն է, որ դրանով հանքերը կազգայնացվեն։ Ասեմ, որ սա անհեռատես, անխելք որոշում է, հակասում է բոլոր ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Այս օրենքը մեկ-երկու հարցով րոպեում չեղյալ է լինելու։ Բացի դրանից, անգամ եթե պատկերացնենք, որ անցավ այս օրենքը ու կյանքի կոչվեց, հանքարդյունաբերական բոլոր հիմնարկները փակվելու են Հայաստանում։ Քանի որ այսօր միայն հանքարդյունաբերությունն է մնացել որպես խոշոր բիզնես, դա էլ է փակվելու ու մեր տնտեսությունը վերջնական քանդվելու է»։
Նա համոզված է, որ դրան չի հասնելու, քանի որ Հայաստանում օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով, առնվազն ներդրումից հետո 5 տարի իրավունք չունեն որևէ հարկային օրենքի փոփոխություն կատարել։
«Ամենայն հայոց առաքիչը, որն այդ օրենքի նախագիծը ներկայացրեց, գրքեր նոր է սկսել կարդալ, պարզապես առաջին երկու էջն է կարդացել»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է կոմբինատի հետ կատարված գործընթացի, զարգացումների պատճառով դիմեն Արբիտրաժային դատարան, նա նշեց, որ ամեն ինչ հնարավոր է։
«Երեկ առանց որևէ հիմքերի, բացատրության առգրավել են հաշվապահության համակարգիչները, զմռսել են սենյակները, հաշվապահական բլոկը զրկված է աշխատելու հնարավորությունից։
Հանքը դեռ աշխատում է, բայց եթե մի քանի օր հաշվապահությունը չաշխատեց, կանգնելու է հանքը։ Եթե սահմանը չբացվի մոտ օրերս ու այն 80 վագոնը, որ այնտեղ կուտակվել է, չարտահանեն, մենք էլ ֆիզիկապես չունենք տեղ, որտեղ կարող ենք պահեստավորել խտանյութը։ Տեխնիկական պրոցեսը պետք է կանգնի, որպեսզի չարտադրի, որովհետև ինչ ենք անելու, հո փողոցներում չե՞նք շաղ տալու»,- նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։
Նա նշեց, որ այս ամենն ուղիղ վնաս է պետական բյուջեին, բայց այստեղ ավելի վտանգ է երկրի համար տարադրամի կուրսը։
«Բայց իրենք թքած ունեն։ Այս ամենը արվում է, քանի որ Նիկոլն այդպես է ուզում։ Արթնացել է ու այդպես է որոշել»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը՝ խուզարկությունից հետո
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Բերման է ենթարկվել ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը
- Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան