Քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները
Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
Ոստիկանությունից հայտնում են, որ արդեն գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։ Կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։
Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։
Հավելվածի օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ police.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու