«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը՝ խուզարկությունից հետո
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը խուզարկությունից հետո:
«Երևի, այսպիսի լուսանկարները նույնպես ոմն մեկի խաթարված կրքերին հագուրդ տալու համար է...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Panorama.am-ի հետ զրույցում Ռ. Հայրապետյանն ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ մուտք են գործել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վարչական շենք, առանց պատճառաբանության սկսել իրականացնել քննչական գործողություններ, չեն հայտնել, թե ինչ նպատակ են հետապնդում այդ գործողությունները: Նա նաև հայտնել էր, որ կոմբինատի անվտանգության երկու աշխատակից, նրանցից մեկը կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանն է, բերման են ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Վազգեն Սաղաթելյան. Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»
- Բերման է ենթարկվել ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը
- Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
- ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան