Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Դատարանից դուրս գալով՝ ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջոնդրությունը և Առուշանյանին երկու ամսով կալանավորվելու որոշում կայացրեց:
«Սա է մեր իրականությունը, բայց պետք է շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք ճշմարտությանը»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Նա ընդգծեց՝ նախադեպը չունեցող բան է. «Մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատել: Մի անձի հակասական ցուցմունք կա. սկզբում հերքել է, օրեր անց, չգիտես ինչու, ցուցմունք է տվել ու այդ հակասական ցուցմունքով կարող են մարդուն կալանավորեն:
Ցուցմունք է տվել կալանավորված, տարեց մի կին: Այո, խոսքը Քարահունջի ղեկավարի մասին է, որը սկզբից ամբողջովին հերքել է, որ Առուշանյանը որևէ բան է ասել, օրեր անց երեք անգամ հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ Առուշանյանն ասել է «Հայաստան» դաշինքի օգտնին բան անեն:
Նաև տեղեկություններ ունենք, որ նրա մի փեսան իրավապահ համակարգի աշխատակից է, մյուսը դատախազ է:
Բնական է այս ամեն ինչը դառնում, բայց այստեղ դատարանի խնդիրն է:
Հայաստանում արդեն ազատությունը որևէ արժեք չունի, դուրս է գալիս՝ մարդն էլ արժեք չունի»:
Նա նշեց, որ բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան, գոնե մի քիչ հույս են կապում այդ դատարանի հետ:
«Ասում են ժողովրդի մանդատ, բա Առուշանյանը չունե՞ր այդ ժողովրդի մանդատը, թե՞ այս պահին կարելի է թքել այդ մանդատի վրա»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
- Կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել. Առուշանյան
- Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան
- Գորիս համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
- Արժանի չենք համարում մասնակցել նման ձևական գործընթացներին․ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան
- Մուկուչյանը դեռ տեղյակ չէ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար ներկայացված միջնորդությունից
- Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան