Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
«Երբ ստախոսը ստում է 10 անգամ, 11-րդ անգամ արդեն ինքն է սկսում հավատալ իր ստին։ Նա այնքան ճշմարտանման դեմքով է ստում, որ դիմացինների մոտ արդեն հավատ է ներշնչում»,-այս մասին այսօր «Հետընտրական Հայաստան» խորագիրը կրող քննարկմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ խոսելով կեղծիքի դեմ պայքարելու մասին։
Ղազինյանի խոսքով, պետք է հերքել ստերն անընդհատ, իսկ ստերն արհամարհելը, դրանց լրջություն չտալը հանգեցրեց հասարակության մեջ տեղեկատվական քաոսին։
«Այս իշխանությունը ձևավորման օրից գտնվել է ստի ու կողծիքի տիրույթում, և մինչև իշխանության ձևավորումը՝ ծնվելուց արդեն, կեղծիքից են ծնվել»,-ասաց Ղազինյանը, հավելելով, որ ի զորու չեն դուրս գալ կեղծիքի տիրույթից։
Ընտրությունների հետ կապված Ղազինյանը նշեց, որ ճգնաժամի լուծման պատրվակով անցկացվեց այս ընտրությունները, ինչը, սակայն, ոչ միայն չլուծեց, այլ ավելի խորացրեց ժգնաժամը։
«Ինչո՞ւ, քանի որ ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն․ Նիկոլ Փաշինյան։ Ճգնաժամն այդ մարդն է, իր էությամբ, բնույթով ու գոյությամբ իշխանության մեջ։ Բացի անուն, ազգանուն և դեմքից, նաև ունի քրեաիրավական որակում ճգնաժամի՝ դա պետական դավաճանությունն է։ Դա պետական դավաճանների խումբ է, որոնք ներթափանցել են Հայաստան, չարաշահել են մեր քաղաքացիների վստահությունը, խաղացել են նրանց հույզերի հետ, շահել այն, ապա եկել իշխանության և պլանավորված, հետևողականորեն, յուրաքանչյուրն իր ոլորտում իրականացրել է իր առջև դրված խնդիրը»,-ասաց Ղազինյանը։
Բանախոսի խոսքերով, ինքն հաճախ է ընդհանրացնում պատերազմն ու հունիսի 20-ի ընտրությունները, քանի որ երկուսն էլ կեղծ էին, նախօրոք կանխորոշված ելքով էին։
«Առաջինը դեռ 1,5 տարի էր կանխորոշված, երկրորդի ելքը՝ հայտարարելու պահին»,-ասաց Ղազինյանը, հավելելով, որ գործի էր դրվել կեղծիքի ամբողջ գործիքակազմը, որ առկա է եղել և պատերազմի, և ընտրությունների ընթացքում։
«Նիկոլն ու Ալիևը չեն հաղթել այս երկու պրոցեսներում, ինչի մասին վկայում է նրանց վարքաբանությունը, հոգեվիճակը, հռետորաբանությունը։ Մասնավորապես, Ալիևի վարքագիծը չի արտացոլում հաղթող պետության վարքագիծ, նույնը նաև Նիկոլի վարքագիծը, որը ևս չի արտահայտում ընտրություններում հաղթած քաղաքական ուժի վարքաբանությունը, հատկապես եթե հաշվի ենք առնում Սյունիքում տեղի ունեցողը, վարչական շրջանների, համայնքների ղեկավարների, գործարարների նկատմամբ իրականացվող բռնությունները»,-ասաց Արթուր Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան