Ծաղրանք եմ ընկալում պատգամավորների փոխհատուցման գումարի հնգապատիկ բարձրացումը. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Աժ-ում երեկ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
«Անկախ իրական ծանրաբեռնվածությունից ու դրա հետ կապված ծախսերից որպես ծաղրանք եմ ընկալում ԱԺ-ի պատգամավորների փոխհատուցման գումարի հնգապատիկ բարձրացումը, երբ Արցախում իրենց ամբողջ ունեցվածքը կորցրած մարդկանցից շատերին դեռ չի վճարվել իրենց հասնող փոխհատուցումը։
Ծանրագույն վիճակում գտնվելով, նույնիսկ չգիտեն, երբ են ստանալու ամենօրյա գոյատևման համար անհրաժեշտ այդ միջոցները։ Որքան շատ լինեն այսօրվա ընդունվածի նման որոշումները, այդքան ուշ են ստանալու․․․ Լավագույն դեպքում․․․»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ որով նախագծով իմքայլական պատգամավորներն առաջարկում էին պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարն ավելացնել՝ 50 հազարից դարձնելով 250 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Աժ-ն պատգամավորական ծախսը 50 հազարի դրամից 250 հազար դարձնելու նախագիծն ընդունեց միաձայն
- Գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես սրճարանում. Աղազարյանը՝ պատգամավորական ծախսերն ավելացնելու մասին
- Այսօր առաջնահերթ խնդիրներ ունենք, իսկ պատգամավորին լրավճար տալն անբարոյականություն է. Նաիրա Զոհրաբյան
- Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
- Այ անբարոյականությու՜ն․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000