Թուրքիայի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կիպրոսի նավահանգստի ոստիկանության նավակի վրա
Թուրքական առափնյա պահպանությունը հետապնդել և կրակ է բացել Կիպրոսի նավահանգստի ոստիկանության նավակի վրա: Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Օկուպացված Կիպրոս Թուրքիայի նախագահ Էրդողանի ապօրինի այցից մի քանի օր առաջ Թուրքիայի ռեժիմը որոշում է կայացրել վտանգավոր սրման մասին»,-գրում է կայքը:
Նշվում է, որ ոստիկանության տվյալներով, երեք հոգանոց փոքր նավը նկատել է թուրքական առափնյա պահպանության նավը Կատո Պիրգոս Թիլիրիաս նավահանգստից մոտ 11 ծովային մղոն հեռավորության վրա։
Թուրքիայի առափնյա պահպանությունը հանկարծակի մոտեցել է նրանց՝ կատարելով վտանգավոր մանևրներ:
Այնուհետև թուրքական առափնյա հսկողությունը հետապնդել է Կիպրոսի նավահանգստային ոստիկանության նավին՝ մինչև այն մտել է «Կատո Պիրգոս» ձկնորսական ապաստարան:
Նշենք, որ Էրդողանը պատրաստվում է այցելել Կիպրոսի հյուսիսային հատված հուլիսի 20-ի՝ այն համարելով կիպրոսցի թուրքերի համար որպես «Խաղաղության և ազատության օր», երբ 1974-ի նույն օրը թուրքերը նեխուժեցին Կիպրոս։
Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 20-ին կարևոր հայտարարություն է անելու։
«Մենք Թուրքիային կանգնեցնելու համար օգտագործում ենք բոլոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական և իրավական», - ասել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով
- Բայդենը հայտնել է Կիպրոսում թուրքերի սադրիչ գործողությունները կանխելու պատրաստակամության մասին
- Կիպրոսի հունական ու թուրքական կողմերը սկսել են բանակցություններ
- Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով
- Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում պաշտոնապես դադարեցվում են Ղուրանի դասընթացները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան