Հասարակության առողջ հատվածը պետք փորձի ստեղծել հույսի մթնոլորտ․ Կարեն Քոչարյան
Մեր հասարակության մեծ մասը դարձել է սպառողական հասարակություն։ Այս մասին «Հետընտրական Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից անցկացվող կոնֆերանսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Մենք կարող ենք երկար խոսել պատճառների մասին, թե ինչու այսպես եղավ։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո ձևավորվել է մի մթնոլորտ, եթե ընդդիմադիր հատվածի մոտ ինչ-որ առումով կա ապատիա, ապա իշխանական կողմի մոտ չկա հաղթանակի, տոնի զգացողություն։ Սա խոսում է այն մասին, որ գիտակցված, թե ենթագիտակցաբար վախը կամ մտավախությունը բոլորի մոտ կա»,- ասաց նա։
Քաղաքական տեխնոլոգի կարծիքով՝ հասարակության առողջ հատվածը պետք է փորձի ստեղծել հույսի մթնոլորտ և դա պետք է լինի ինչ-որ արդյունք ստեղծելու շնորհիվ։
«Մենք դարձել ենք լոդր ազգ, որն ուզում է չաշխատել, բայց՝ օգտվել բոլոր բարիքներից: Ես կապացուցեմ Արցախի օրինակով, որտեղ մարդկանց փորձում են պահել ոչ թե առաջարկելով աշխատանք, այլ ուղղակի 68 հազար դրամ են տալիս։ Դրանից ահավոր բան գոյություն չունի։ Հետո դրա դեմը չեն կարողանալու առնել։ Տարիներ շարունակ հասարակության շատ մեծ զանգված սովորեց՝ սկզբից երկրաշարժի օգնության, հետո Փարոսի և այլն։ Սա ամենասարսափելի ճանապարհն է, որը կրթելով չենք կարողանալու ուղղել»,- ասաց նա։
Քոչարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուրն իր շրջապատում պետք է ստեղծի այնպիսի մթնոլորտ, որտեղ Հայաստանը և հայը արժանապատիվ կարող է ապրել յուրաքանչյուր իրավիճակում. «Անգամ այս իրավիճակում, երբ մեզ զրկել են արժանապատվությունից։ Ամեն գնով պետք է ուժեղանանք»։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի փոխանցմամբ՝ լուրջ կասկածներ կան, որ հայտնի 5 միլիարդ դոլարի առաջին տրանշը, որը, հնարավոր է առաջարկվել է, արդեն Հայաստան է ժամանել:
«Խոսքը այն 2.1 միլիարդ դոլարի մասին է, որը մաս-մաս հասել է Հայաստան: Հասկանալի է, որ ոչ ոք հենց այնպես նման գումար չի տալիս որևէ մեկին»,- հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստան մտնող գումարներին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մտահոգություն հայտնեց՝ ասելով․
«Այնուամենայնիվ, 1,5 միլիարդ, հետո արդեն՝ 1 միլիարդ ավելացված ուրիշ աղբյուրներից գտնված գումարը պետք է հասկանալ, թե որտեղից է։ Հասկանալի է, որ որևէ մեկի գեղեցիկ աչքերի համար նման գումարներ չի տալիս։ Խիստ կասկածներ ունեմ, որ դա հայտնի 5 միլիարդ դոլարի առաջին տրանշն է, որը պետք է գա ինչ-որ ձևով։ Եթե հույս դնենք, որ կգա գումար և մենք կուժեղանանք, ապա դա չի լինելու։ Նման գումարները ժողովրդի ասած՝ ջրի բերած, ջրի տարած է»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը գիտակցելով Հայաստանը տանում է սուբյեկտայնության, վերջիվերջո՝ պետականության կործանման. Խաչատրյան
- Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. Ռուբեն Մելքոնյան
- Արնախումներն արժանանալու են իրենց արժանի պատժին. Գեղամ Նազարյան
- Հայաստանը դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն․ Արտակ Զաքարյան
- Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
- Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
- Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
- Այն կրավորական դիրքը, որը զբաղեցերել է այս դավաճանական խունտան Արցախի հարցում, անընդունելի է. Մամիջանյան
- Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր. Վարդանյան
- Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին