30.000-ից ավել մուրճասեր սյունեցիները թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի». Հայրապետյան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Արձանագրենք՝
Սյունիքի ինքնապաշտտպանության գինը 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության արդյունք հանդսացող քրեական հետապնդումներն են։
4-ից 2-ը կալանավորված են, 1-ը՝ ձերբակալված, 1-ի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը կլինի այսօր։Շ
Արձանագրենք նաև՝
Սյունիքի ինքնապաշտպանությունը շարունակվում է։
Այս անգամ Սյունիքը պաշարել փորձող ադրբեջանաթուրքական տանդեմի և երկրի ներսում գտնվող պետությունն ատողների դեմ։
Ի լրումն՝
30.000-ից ավել մուրճասեր Սյունեցիները, ովքեր մոլորություն ունեցան իրենց երեխաների ճակատագիրը տնօրինելու իրավունք տալ անսուրբներին, թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի»։
Հ․Գ․ Սև լճի տարածքից անհետացած զինծառայողների որոնողական աշխատանքները մինչև այս պահը որևէ արդյունք չեն տվել»։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արժե դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո. Գրիգորյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Չենք համարում, որ պարտվել ենք, այլ մեզնից գողացել են մեր հաղթանակը. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները