Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ (բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի) հյուրախաղերով հանդես կգա Երևանում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Հյուրախաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևանում ներկայացման ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին ժամը 19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և սեպտեմբերի 27 և 28-ին ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Բեմադրությունը «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29 և 30-ին կներկայացվի համապատասխանաբար Տաշիրում և Ալավերդիում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան