Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է Սյունիքը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. Վահե Հակոբյան
«Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության դեռ ինչ-որ փշրանքներ մնացել են։ Ակնկալիք ունենք՝ կհայտնվի ինչ-որ մի դատավոր, որն իր սկզբունքներին դեմ չի գնա և այս շինծու, ապօրինի գործերին վերջ կտա հիմա»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ խոսելով Սյունիքի համայնքների ղեկավարների կալանավորումների մասին:
Նա նշեց, որ դեռ երեկ էր համոզված՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կկալանավորեն:
«Մեղադրանքն առաջադրվել է մի կնոջ ցուցմունքի հիման վրա, որը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը։ Իբրև Առուշանյանը հրավիրել ու իրենց ուղղորդել է, որ պետք է աշխատենք «Հայաստան» դաշինքի օգտին։ Դա այդ կնոջ երրորդ ցուցմունքն է, որն արդեն իրենից կորզել են, երբ ինքն արդեն գտնվում էր կալանավայրում։
Համոզված եմ, որ այդ կինը եղել է ճնշումների տակ»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, այս ամենը վրեժխնդրության հետևանքներն են, համոզված է, որ կկալանավորեն նաև Սիսիանի քաղաքապետին, սպասում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անվտանգության ղեկավարի հարցով դատարանի որոշմանը, ում ձերբակալել են առանց որևէ հիմքի, կալանքի միջնորդություն է ներկայացվել:
«Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է և Սյունիքը, և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»»,- ասաց Վահե Հակոբյանը:
Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ նա ասաց. «Փաշինյանը փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, պայքարում է մեր ընկերների, այն մարդկանց դեմ, որոնք զենքը ձեռքին առաջին օրվանից պատերազմին են մասնակցում։
Հաշվի առնելով այն, ինչ-որ մենք տեսնում ենք միջազգային մամուլում, համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը, ի դեմս այս կառավարության, ստորագրելու է ինչ-որ իքս փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ, անկլավներ, ճանապարհներ։
Կարո՞ղ եք ասել՝ ինչ տրամաբանություն կա մարտունակ գեներալներից մեկին ազատել ծառայությունից այս պայմաններում»։
Նա նշեց, որ այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» խուզարկությունները չեն շարունակվում, զմռսվել է ու շարունակում է այդպես մնալ հաշվապահության ամբողջ բլոկը, ինչը պարալիզացրել է ողջ հիմնարկի աշխատանքը:
«Կոմբինատը հնարավորությունը չունի վճարել մատակարարներին, արդեն երկու շաբաթ է հանքանյութի արտահանման պրոցեսը կանգնած է, մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ: Դա ենթադրում է տուգանքներ, որ ապրանքը տեղ չի հասել, ապրանքը կուտակելու տեղ էլ չունենք»,- ասաց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
- Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը՝ խուզարկությունից հետո
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Չենք համարում, որ պարտվել ենք, այլ մեզնից գողացել են մեր հաղթանակը. Վահե Հակոբյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Վահե Հակոբյան. Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր
- Մեղրիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան