Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել. Դավիթ Բաբայան. «Արմենպրես»
Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:
ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Արցախի կարծիքը մնացել է անփոփոխ՝ մենք Ադրբեջանի մաս չենք լինելու երբեք: Բոլորը պետք է սա լավ հասկանան: Ասենք, դեսպանները վեր են կենում, գալիս են Շուշի: Դրանով, փաստորեն, Ադրբեջանին և ասում են՝ «Արցախը ձերն է»: Մեզ համար դա անընդունելի: Մենք ասում ենք՝ այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ պետք է կանգնենք մինչև վերջ, մինչև վերջին կաթիլ արյունը, կոտորվենք, կա՛մ պետք է ազգովի դուրս գանք: Ուրիշ տարբերակ չկա, չե՛նք լինելու Ադրբեջանի կազմում: Սա պարզ է: Սա է մեր դիրքորոշումը»,- նշել է Դ.Բաբայանը:
Նրա խոսքով, ընդհանրապես պետք է կենտրոնանալ ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա:
«Այն շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»:
Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին»,- ասել է Դ. Բաբայանը:
Հայրացրույցն ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Տղամարդալամի՞շ ես լինում, ապա ասֆալտին փռիր Ալիևին. Իշխանյան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արժե դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո. Գրիգորյան
- Երասխավանում, Սևանում, Երևանում Նիկոլը հաղթել է, Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան
- Ալիևը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, տարածքային ակնհայտ հավակնություններ. Տաթև Հայրապետյան
- Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա. Արտակ Զաքարյան
- Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ