«Իրավունք». Մարիամ Փաշինյանը վախեցա՞ծ է. ավելի քան 7 ավտոմեքենայի ուղեկցությամբ է գնում Իջևան
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, կարծես, բավականին վախեցած է: Ամառային տապ օրերին Մարիամը հաճախակի գնում է իր հոր ծննդավայր Իջևան, Իջևանի գեղատեսիլ վայրերով զմայլվելու և լիցքաթափվելու նպատակով:
Պարզվում է` օրեր առաջ Մարիամը Իջևան է գնացել ավելի քան 7 ավտոմեքենայի ուղեկցությամբ: Թե իրականում ինչից և ումից է այսքան վախեցած Մարիամը, հստակ չէ, սակայն վերջինիս «թագավորական» հաճույքները գրավել են ականատեսների ուշադրությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին