Լեհաստանի ՍԴ-ն հաստատեց ազգային օրենսդրության առաջնահերթությունը եվրոպականի նկատմամբ
Լեհաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց ազգային օրենսդրության առաջնահերթությունը եվրոպականի նկատմամբ: Հուլիսի 14-ին այն որոշեց, որ Եվրամիության բարձրագույն դատարանի կողմից սահմանված արգելքները պարտադիր չեն, քանի որ հակասում են երկրի հիմնական օրենքին: Այս մասին գրում է Euronews-ը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այդ օրը ավելի վաղ Եվրոպական դատարանը որոշում կայացրեց վերացնել Լեհաստանի Գերագույն դատարանի կարգապահական պալատը: Այն վերահսկում է դատավորներին: Իսկ դրա անդամներին նշանակում է երկրի նախագահը:
Այս մարմինը ստեղծվել է արդարադատության համակարգի բարեփոխումների ընթացքում, ինչը երկրում լայն բողոքներ ու ԵՄ վրդովմունքն առաջացրեց: Բրյուսելը համարեց, որ Լեհաստանի կառավարության օրենսդրական նախաձեռնությունները խաթարում են դատարանների անկախությունը և եվրոպական օրենսդրության գերակայության սկզբունքը: Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ իր գործողություններով Վարշավան ական է դնում դաշինքի հիմքում և սպառնում է զրկել Լեհաստանին՝ Եվրամիության խորհրդում քվեարկելու իրավունքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան