Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):
Արմեն Սարգսյանի հրամանագրով, Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: