Ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Այս մասն հայտնում են ԱԻ նախարարությունից
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: