Օգոստոսի 1-ից կարգելվի խոշոր զբոսաշրջային նավերի մուտքը Վենետիկ
Իտալիայի կառավարությունն արգելել է խոշոր զբոսաշրջային նավերի մուտքը Վենետիկ: Արգելքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից և տարածվում է Սուրբ Մարկոսի և Ջուդեկկա ջրանցքի մոտակայքում գտնվող ծոցերի վրա, որոնք հռչակվել են «ազգային հուշարձան»:
artguide.com-ի հաղորդմամբ, այս որոշումն ընդունվել է Վենետիկի՝ Համաշխարհային ժառանգության հավանական վտանգի տակ գտնվող օբյեկտների ցուցակում ընդգրկվելու ֆոնին:
Արգելքը վերաբերում է ավելի քան 25 հազար տոննա քաշով կամ ավելի քան 180 մետր երկարությամբ նավերին, ինչպես նաև այլ հատկանիշներով, որոնք կարող են վտանգ ներկայացնեն Վենետիկի շրջակա միջավայրի համար: Բացի այդ, փոխհատուցման մեխանիզմներ են ստեղծվում բեռնափոխադրող ընկերությունների և արգելքի տակ հայտնվող անձանց համար: