Արարատի մարզում արագիլների գրեթե 60 տոկոսն աղտոտված է
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ավարտել է արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։
Հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ նախորդ տարվանից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։
Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։
«Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով Ձեզ կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները»,- հայտնում են մասնաճյուղից:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
- Աղտոտված արագիլներ տեսնելիս անհապաղ զանգահարեք այս հեռախոսահամարներով
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
- Ձորակում արագիլների բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
- Արագիլներ են սատկել՝ ձեզ ով է Ավետ բերելու
- Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին