ԵԱՀԿ-ում ՌԴ դեսպան․ ԼՂ հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի
«Հուսով ենք, որ մեր Կազմակերպությունը կշարունակի նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը խաղաղ դիվանագիտական միջոցներով: Դրա համար առկա են բոլոր գործիքները»,- այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հուլիսի 15-ի նիստում, որի ժամանակ Լեհաստանի ԱԳ նախարարը ներկայացնում էր ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության առաջնահերթությունները։
Լուկաշևիչն ասել է, որ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի:
«Առաջնայինը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է, սուր մարդասիրական խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծումը: Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները 2020 և 2021 թվականներին ցույց տվեցին այս ուղին»,- ասել է Լուկաշևիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան