Ակնայի շրջանում Բաքուն նոր մոդուլային տիպի զորամաս է բացել
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Ակնայի շրջանում նոր զորամասի բացման մասին։ Այս մասին գրում է Tass-ը։
«Աղդամի (Ակնա) շրջանի տարածքում մարտական հերթապահություն և զորքերի ծառայություն կազմակերպելու, ինչպես նաև անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար գործարկվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած մեկ այլ մոդուլային տիպի զորամաս»,- հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Նախարարության տվյալներով, զորամասում սպասարկման տարածքները հագեցած են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանիտարական հարմարություններով, անկողնային պարագաներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով:
«Նոր զորամասերի շինարարությունը շարունակվում է, ինչպես պլանավորված էր ազատագրված այլ տարածքներում», - հավելել է ՊՆ-ն:
Մայիսի կեսերին հաղորդվեց, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից ի վեր Ադրբեջանի օկուպացրած Արցախի տարածքներում ձևավորվել են 20 մոդուլային և բեռնարկղային զորամասեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա