Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է
Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին:
Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին:
«Դելտա» շտամի արագ տարածման վտանգավորության մասին իրազեկվածությունը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար: Առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է`
-կրել դիմակ,
-հետևել ձեռքերի հիգիենային,
-պահպանել սոցիալական հեռավորություն,
-խուսափել մարդաշատ վայրերից
-հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն:
Հարկ է հիշեցնել, որ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման և հակահամաճարակային մի շարք կանոնների պահպանման միջոցով հնարավոր կլինի խուսափել վարակի տարածումից, կնվազի վարակվելու հավանականությունը, դրանով իսկ կպաշտպանի ձեզ և ձեր սիրելիներին COVID-19-ից, այդ թվում՝ «Դելտա» շտամից:
Համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել. հերթը ձերն է, պատվաստվե՛ք և պաշտպանվե՛ք:
COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ այդ պատվաստանյութերն առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ:
Ուստի, պատվաստանյութերն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը:
Ի դեպ, ըստ «PHE»-ի վերլուծության` COVID-19 պատվաստանյութերի 2 դեղաչափերը խիստ արդյունավետ են «Delta» շտամից հոսպիտալացման դեմ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին