Այս իշխանությունը գիտակցելով Հայաստանը տանում է սուբյեկտայնության, վերջիվերջո՝ պետականության կործանման. Խաչատրյան
«Այս իշխանությունները փորձում են հասարակությանը ստիպել համակերպվել պարտության գաղափարի հետ»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ եթե սահմանը որոշեն անցկացնել սովետական միության ներքին սահմաններով, բնական է՝ միանգամից հարց է առաջանալու՝ իսկ Արցախը:
«Արցախն էլ սովետական սահմաններով եղել է Ադրբեջանի մաս»,- ասաց Ա. Խաչատրյանը:
ՀՅԴ-ական գործիչն ակնկալում է նաև երկրորդ փաստաթուղթ, որը լինելու է հայ-թուրքական արձանագրությունների նորացված տարբերակը, որտեղ այսօրվա իշխանությունները կփորձեն ուրանալ մեր անժամանցելի և անօտարելի իրավունքներից՝ մեր սահմաններից արևմուտք ընկած հայրենիքը:
«Զարմանալի չէ, որ երկու օր առաջ, երբ Երասխում ունեցանք զոհ, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերադառնալու են Երևան, Սևան ու Զանգեզուր, հենց այդ օրը ԱԳ առաջին տեղակալ, հետագայում նախարար դառալու ակնկալիքով, նշանակվում է մի մարդ, ով հայտարարում է, որ Հայաստանն ու Թուրքիան այլևս թշնամիներ չեն, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ա. Խաչատրյանը
Ըստ նրա, այս ամենը գիտակցված է արվում, ու գիտակցելով տանում են Հայաստանի սուբյեկտայնության, վերջիվերջո Հայաստանի պետականության կործանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն․ Արտակ Զաքարյան
- Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
- Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
- Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
- Այն կրավորական դիրքը, որը զբաղեցերել է այս դավաճանական խունտան Արցախի հարցում, անընդունելի է. Մամիջանյան
- Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր. Վարդանյան
- Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան