Մեր նպատակն է կրթության ոլորտում զարգացնել բնագիտական ուղղությունն ու ունենալ մրցունակ գիտելիքներով զինված մասնագետներ. Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 16-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պետական նախարարին են ներկայացվել դպրոցի շենքային պայմանների բարելավման, ուսումնական պարագաներով և լաբորատոր սարքավորումներով հագեցման, անհրաժեշտ մասնագետների ներգրավման հարցերը:
«Շենքային պայմանների բարելավման հարցն ուսումնասիրվելու է մասնագետների կողմից և սեղմ ժամկետում առաջարկ է ներկայացվելու կառավարությանը: Ինչ վերաբերում է Արցախում կրթական մակարդակը որակապես նոր շունչ հաղորդելուն, ապա մեր հիմնական նպատակներից մեկն է հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտում բնագիտական ուղղության զարգացումն ու մրցունակ գիտելիքներով զինված մասնագետներ ունենալը:
Այդ հարցում բարձր եմ գնահատում ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի դերակատարումը, և, ըստ այդմ, քայլեր կձեռնարկվեն հաստատությունն անհրաժեշտ մասնագետներով համալրելու և սարքավորումներով վերազինելու ուղղությամբ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարի աշխատանքային այցին միացել էին ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եվ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էլեոնորա Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան