Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր. Վարդանյան
«Իշխանությունը խափանում է երկրի խոշորագույն հարկատուներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատանքը»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը:
Նա նշեց, որ օրեր առաջ Ալիևը կազմակերպում է Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների իբր բողոքը Գերմանիայի իշխանություններին ընդդեմ կոմբինատի՝ պահանջելով դադարեցնել կոմբինատի գործունեությունը բնապահպանական նպատակներով:
«Հաջորդ օրը Նիկոլն իր հերոսական ուժայիններին ուղարկում է կոմինատ, այնտեղ մասկի շոուներ ու չգիտեմ ինչեր են իրականացնում»,- նշեց նա:
Էլինար վարդանյանն անդրադարձավ նաև երեկվա բացահայտումներին՝ 2018 թվականին Փաշինյանի, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի, այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:
«Ես չեմ ուզում ստանձնել դատավորի դեր ու տալ գնահատականներ, բայց, կարծում եմ, որ սա պետք է լինի իրավապահների ուշադրության կենտրոնում:
ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, այսօր արդեն իսկ պետք է այդ հայտարարությունների հիման վրա ձեռնամուխ լինեն քրեական գործ հարուցելուն, իսկ ԱԺ-ում առաջին նիստերի ընթացքում հենց պետք է դրվի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կուսումնասիրի պատերազմի հետ կապված խնդիրները, նաև այդ բացահայտումները, որոնք արվեցին երեկ»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով, Հայաստանն ընտրություններից հետո շարունակում է մնալ պայթյունավտանգ, ոչինչ չի փոխվել:
«Մենք դարձյալ կանգնած ենք ներքին ու արտաքին ծանր մարտահրավերների առջև, դարձալ ստիպված ենք ելքեր գտնել: Մեր կազմակերպության տեսակետն անփոփոխ է՝ Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն: Քանի դեռ չկա սոլիդ իշխանություն, մեր երկիրը գտնվելու է անկայունության, նորանոր ռիսկերի առջև:
Մենք պարտավոր ենք ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր, պարտավոր ենք գտնել հանրության կոնսոլիդացիայի նոր գաղափարներ: Մենք վստահ ենք, որ ճիշտ աշխատելու դեպքում հասարակությանը շատ արագ կվերանայի ընտրության արդյունքները»,- ասաց Էլինար Վարդանյանը: :
Հիշեցնենք, որ երկօրյա կոնֆերանսը կազմակերպվել է Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ: Կոնֆերանսի այսօրվա թեման է՝ «Հետընտրական հայաստան», հուլիսի 17-ի թեման՝ «Հայաստանի իրավական մարտահրավերները»:
Հարակից հրապարակումներ`
- Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի. Էլինար Վարդանյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
- Դուք ե՞րբ պետք է հասկանաք՝ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ. Փաշինյանը՝ Հոխիկյանին
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատասենյակներից մեկը՝ խուզարկությունից հետո
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան