Փաշինյանն Ալիևի հետ պասերով խաղում է. Իշխան Սաղաթելյան
«Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական և քաղաքական բեսպրեդել չի եղել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերին ու կալանավորումներին:
Նրա խոսքով, մի մարդ, որը կասկածելի ընտրության արդյունքում վերարտադրվել է, փորձում է երկրում դիկտատուրա հաստատել:
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցության ցանկից պատգամավորի թեկնածուներին նման խայտառակ և կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու փորձել կալանավորել: Սա խայտառակություն է: Ակնհայտ է, որ այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ։
Սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուրժելու, երբեք չենք կարող համակերպվել այս իրավիճակի հետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա համոզմամբ, քաղաքական հետապնդումներից զատ այս ամենն արվում է նաև հատուկ նպատակով՝ Սյունիքը թուլացնելու, հասարակության դիմադրողականությունը կոտրելու ու ցավոտ, նոր զիջումների գնալու համար։
«Այս մարդն Ալիևի հետ պասերով խաղում է, ուրիշ բնութագրում չկա»,- ընդգծեց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ եթե երկրում չկա օրենք, Սահմանադրություն, պետք է ինքնակազմակերպեն իրենց ընտրողներին, հասարակությանը, պայքարել այս չարիքի, ազգադավ իշխանության դեմ և փորձել նրանց հեռացնել:
«Իրենք շատ լավ հասկանում են՝ չի կարող 53 տոկոս հավաքած իշխանությունն իրեն պահել այսպես։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է և փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանությունը և ջարդել մեր ժողովրդի դիմադրողականությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Երասխի հատվածում Ադրբեջանի ակտիվությանը՝ Ի. Սաղաթելյանն ասաց. «Մենք ասել ենք՝ այս իշխանության վերարտադրությունը հավասար է պետականության կորստի: Քանի այս իշխանությունը կա, ամեն առավոտ պետք է սպասել հերթական վատ լուրի։
Ալիևն ասում է՝ մենք ունենք Արևելյան Զանգեզուր, գնում ենք Արևմտյան Զանգեզուրը վերցնելու, խոսում է արդեն Երևանից, Սևանից, իսկ այս մարդն ընկել ու մեր ժողովրդին է ձերբակալում։ Ձերբակալում է այն մարդկանց, որոնք կազմակերպում էին իրենց մարզի ինքնապաշտպանությունը։ Սա ի՞նչ է նշանակում: Ալիևի հետ պասերով խաղում է, այլ բացատրություն չկա:
Նոր գերիներ, նոր կորուստներ: Ինչո՞ւ են բանակից հեռացնում ամենակայացած, ամենամարտական հրամանատարներին։
Այս մարդը ծրագիր է իրականացում մեր պետության ու պետականության դեմ, ու այս ամենը քողարկում է տարբեր կեղծ, ծիծաղելի, արդեն զզվելի, բայց երբեմն ժողովրդի ականջին հաճելի լոզունգներով»:
Նրա կարծիքով, մարդիկ արդեն հասկանում են, որ զիջումները բերելու է նոր պատերազմ, նոր արհավիրք, զիջումները չի բերելու խաղաղություն:
«Թշնամու առաջ ծնկի եկած իշխանությունը չի կարող պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Ըստ նրա, պետք է աշխատել այս հասարակության հետ դեմ առ դեմ, պարզապես ժամանակն է քիչ ու ժամանակը մեր օգտին չէ:
Հարակից հրապարակումներ`
- Մարդը ստաբիլ տեմպերով գլխատում է Սյունիքը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. Վահե Հակոբյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
- Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կանգնելուն մնացել է 1-2 օր. Վահե Հակոբյան
- Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
- Մեղրիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան