Իրանի պաշտոնյա․ Հայկական շուկան հատուկ հնարավորություն է իրանական փոքր և միջին ձեռնարկությունների համար
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլյանը հայտարարել է, որ հայկական շուկան հատուկ հնարավորություն է իրանական փոքր և միջին ձեռնարկությունների համար, հատկապես սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի և չարազեղենի ոլորտում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ալի Ռասուլյանն այսօր IRNA-ին տված հարցազրույցում ասել է.«Պետք է պայմաններ ստեղծվեն իրանական ընկերությունների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների հայաստանյան շուկայում ներկայության համար»:
Ռասուլյանը հավելել է. «Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, որը կարող է համարվել իրանական ապրանքների տարանցիկ ուղի դեպի Ռուսաստան և նույնիսկ պատժամիջոցների պատճառով՝ դեպի եվրոպական երկրներ»:
Փոխնախարարը, կարևորելով այս հնարավորությունն օգտագործելու անհրաժեշտությունը, ասել է․ «Այս երթուղուց մենք կարող ենք արտահանել ապրանքներ, մատակարարել տեխնոլոգիաներ, ինչպես նաև մեքենաներ և տեխնիկական և ինժեներական ծառայություններ»:
Ռասուլյանը նշել է նաև, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանի արտադրական և արդյունաբերական կարողությունների առաջին ցուցահանդեսն անցկացվեց Երևանում, որն ուղեկցվեց իրանական ընկերությունների մեծ ներկայությամբ:
Նա հավելել է. «Հայաստանի արդյունաբերությունը խիստ կարիք ունի մեր երկրի արդյունաբերության և կարող ենք այս ճանապարհով լավ օգուտներ ապահովել երկրի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա