Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին հրաժարական է տալիս` ճգնաժամի սրման հետ մեկտեղ
Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին նախօրեին լքեց իր պաշտոնը՝ չկարողանալով վերջին ութ ամիսներին կառավարություն ձևավորել: Հարիրին հրաժարական տվեց Բաաբդա պալատում նախագահ Միշել Աունի հետ կարճատև հանդիպումից հետո: Այս մասին գրում է aljazeera-ն։
«Ես հրաժարվեցի կառավարություն կազմելուց։ Աունը պահանջեց որոշ ուղղումներ, որոնք նա համարեց կարևոր, և ասաց, որ մենք չենք կարողանա փոխըմբռնման հասնել միմյանց հետ ... Եվ թող Աստված պահպանի այս երկիրը», - ասել է Հարիրին լրագրողներին։
Աունը Հարիրիին մեղադրեց այն բանի համար, որ նա արդեն որոշել էր հեռանալ իր պաշտոնից՝ մինչ իրենց հանդիպումը:
«Հարիրին մերժեց նախարարություններում փոփոխությունների հետ կապված ցանկացած փոփոխություն», - ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Լիբանանի Al Jadeed հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հարիրին ասել է, որ իր թեկնածուներին ընտրել է՝ ելնելով նրանց փորձից և տնտեսությունը բարեփոխելու ունակությունից, բայց Աունը՝ ոչ:
«Ես պաշտոնաթող եղա 2019-ին, քանի որ ցանկանում էի փորձագետների կառավարություն, և եթե մենք կազմենք Միշել Աունի կառավարությունը, ապա երկիրը չի փրկվի։ Այս երկրի հիմնական խնդիրը Միշել Աունն է, որը դաշնակից է «Հեզբոլլահի» հետ, որն էլ իր հերթին պաշտպանում է նրան», - ասել է Հարիրին։
Հինգշաբթի ավելի ուշ, Հարիրիի և նրա «Ապագա շարժում» կուսակցության կողմնակիցները դուրս եկան փողոցներ՝ այրելով անվադողեր և աղբարկղեր Բեյրութի շրջակայքում գտնվող մի քանի շրջաններում: Բեյրութի «Սպորտ Սիթի»-ում մի քանի տասնյակ ցուցարարներ բախվեցին լիբանանցի զինծառայողներին, ովքեր կրակում էին ռետինե ծածկով պողպատե փամփուշտներով:
Ցուցարարների թիրախում էին նաև մայրաքաղաքի հարավային խոշոր մայրուղիները: Փակվել են նաև ճանապարհները հյուսիսային Տրիպոլի քաղաքում և հարավային Սուր քաղաքում:
Հարիրիի հրաժարականից հետո, լիբանանյան ֆունտը հասավ նոր բոլոր ժամանակների նվազագույն մակարդակին՝ գերազանցելով 21,000-ը ԱՄՆ դոլարի դիմաց:
Քաղաքական փակուղին պահպանվել է Հարիրիի վերանշանակումից ի վեր անցյալ հոկտեմբերին՝ չնայած Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ճնշմանը: Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել լիբանանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք թույլ չեն տալիս նոր կառավարությանը վերցնել իշխանությունը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Լիբանանը ականատես է լինում իր ինքնաոչնչացմանը, և դրա մեղավորը քաղաքական դասն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա