Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
Կենտրոնական բանկը ներկայացնում է շաբաթական ամփոփ տվյալներ՝ հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին։ Մասնավորապես՝
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120,735,582 ԱՄՆ դոլար 494.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,433,606 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 495.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 23,938,623 եվրո 584.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 28,904,301 եվրո 589.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,592,306,490 ՌԴ ռուբլի 6.62
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,217,412,558 ՌԴ ռուբլի 6.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում