Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր փաստաթուղթ: Այնտեղ ասվում է, թե ինչ ազդեցություն կունենան մարզիկների և տեխնիկական անձնակազմի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը` վիճակահանության և մրցումների ժամանակացույցերի վրա:
Կանոնակարգը մշակվել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ համատեղ, գրում է ՀԱՕԿ-ը։
Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից:
Մասնավորապես ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.
1. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած» կամ սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:
2. Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն` հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:
3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված չափանիշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին