ԱՀԿ մասնագետները կուսումնասիրեն Ուհանի լաբորատորիաները՝ պարզելու կորոնավիրուսի ծագումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է փորձագետներ ուղարկել Չինաստանի Ուհան քաղաքի այն շրջան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այպիսով, նախատեսվում է ստուգել այդտեղ գտնվող լաբորատորիաները և հետազոտական ինստիտուտները: Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կազմակերպությունը մտադիր է պարզել SARS-CoV-2- ի ծագումը: Դա անելու համար մասնագետները կուսումնասիրեն Ուհանի մոտակայքում գտնվող բնությունը, ներառյալ հետազոտությունների համար որսացած կենդանիները: ԱՀԿ-ում հատուկ ուշադրություն կդարձվի տեղական շուկաներին, որտեղ կենդանիներ էին վաճառվում։
Կստուգվեն նաև բոլոր լաբորատորիաները, որոնք գործել են այն տարածքում, որտեղ վիրուսը հայտնվել է 2019 թվականին: Ըստ փորձագետների, դա անհրաժեշտ է ապագա համաճարակները կանխելու համար։
ԱՀԿ մասնագետների խումբն արդեն համագործակցել է Չինաստանի հետ և աշխատել Ուհանում: Այդ ժամանակ հնարավոր էր եղել ձևակերպել ամենահավանական վարկածը. վիրուսը կարող էր մարդկանց փոխանցվել վայրի կենդանիներից` միջանկյալ կապի միջոցով: Քանի դեռ միայն կենդանիներն էին հիվանդ, վարակը հասցրել է մուտացիայի ենթարկվել և ձեռք բերել մարդկանց փոխանցվելու ունակություն:
Հուլիսի 15-ին Ժևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավար Գեբրայեսը նշել է՝ չի կարելի բացառել վարկածը, որ վիրուսը կարող է մարդկանց մոտ հայտնվել «լաբորատորիայում արտակարգ իրավիճակի պատճառով»: Չինաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ փորձագետներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այլ վարկածների։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է
- ԱՀԿ. COVID-19-ի գլոբալ դեպքերի թիվը աճում է չորրորդ շաբաթն անընդմեջ
- ԱՀԿ. Դեռ շուտ է հանել դիմակները
- ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում COVID-19 դեպքերի կայունացման մասին
- ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան