ԿԸՀ-ն Նիկոլին դարձրեց ընտրություններում հաղթող՝ անտեսելով ցանկացած տիպի ու տեսակի խախտումներ. Աննա Մկրտչյան
«Մենք իրականում գտնվում ենք համապարփակ ճգնաժամի մեջ։ Ճգնաժամի մեջ ենք բոլորս բոլոր ուղղություններով»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն իր դիմումում ներկայացրել էր ընտրախախատումների, դրանց կազմակերպված լինելու, դրանց ազդեցության վերաբերյալ փաստեր, սակայն շեշտադրումը դրել էին այնպես, որ ՍԴ-ում հարցի լուծումը պետք է լինի ընտրական իրավունքի սկզբունքների խախտված լինելու հանգամանքն արձանագրելու միջոցով։
«Մենք վիճարկել էինք ազատ և հավասար ընտրության հարցը, Հայաստանում չեն անցկացվել ոչ ազատ, ոչ առավել ևս հավասար ընտրություն, այսինքն, ողջ ընտրական գործընթացն ապալեգիտիմ է, չի կարող ձևավորել Հայաստանում իշխանություն, խորհրդարան»,- ասաց նա։
Աննա Մկրտչյանի խոսքով, ԿԸՀ-ն ապահովեց ողջ պրոցեսի ձևական իրավական հատվածը, արեց այն, ինչ պետք է աներ՝ «Նիկոլին դարձնել ընտրություններում հաղթող՝ անտեսելով ցանկացած տիպի ու տեսակի խախտումներ, իսկ ՍԴ-ն պետք է դակի ԿԸՀ որոշումը»։
Կոնֆերանսի ընթացքը՝ ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Այնքան էլ նորմալ չէ, որ ՍԴ-ից դեռ նորություն չկա. Վարդևանյան
- Այս օկուպանտ կապիտուլյանտների հետ մեր ապագան միայն գերությունն է. Ասպրամ Կրպեյան
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Լարիսա Ալավերդյան․ Մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով հոգեբանական ահաբեկչության հետ
- Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ. Աղվան Վարդանյան
- ՍԴ բակի հարթ մշակված ասֆալտը կարող է պատրաստվում է հյուրընկալելու՝ ինչու չէ նաև ՍԴ դատավորներին. Էդգար Ղազարյան
- Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին՝ ՍԴ նախագահն օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից. Ղազարյան
- ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը
- Ընտրությունների արդյունքների որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Մուկուչյանը՝ ՍԴ-ում
- Եթե Փաշինյանը հետևեր օրենքի կանոնին, ՔՊ-ն նույնպես չէր հաղթահարելու շեմը. Արտակ Գաստյանը՝ ՍԴ-ում
- ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
- ՍԴ-ն քննարկում է դռնփակ նիստ հրավիրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին