Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
«Մենք տեսնում ենք, որ բռնաճնշումները հասել են այնպիսի մակարդակի, որ մենք կարող ենք ունենալ իրավական հարցերի վերաբերյալ քննարկում և դրան զուգահեռ տեսնենք նոր իրավական մարտահրավերներ»,- այս մասին ասաց փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը՝ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսում։
Վարդևանյանի խոսքերով, այս իրավիճակը եղել է 3 տարիների ընթացքում, այն նորություն չէ․ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մարդիկ փորձում էին ներկայացնել իրական վիճակը, բերման էին ենթարկվում, կորոնավիրուսի պայմաններում դիմակ չդնելու համար իրենց տերմիններով «պառկեցնում էին ասֆալտին», կամ «փռում էին ասֆալտին»։
«Այս տերմինաբանությանը ես լավ չեմ տիրապետում, բայց, օրինակ, Հայաստանի դատախազությունը շատ լավ կարողանում է մեկնաբանել։ Չգիտեի, որ մուրճի ֆենոմնեը որպես երևույթ քարոզարշավի ընթացքում օգտագործելը, ասելը, որ «չագուճը տալու ենք մարդկանց գլին», դատախազությունը բծախնդրորեն ի զորու է մեկնաբանել։ Ցավոք սրտի, դատախազությունը նույնկերպ չի կարողանում մեկնաբանել կալանավորման աբսուրդ միջնորդությունները»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, բոլորն են տեսնում, որ դատավորների նկատմամբ այսօր կան հստակ ճնշումները։
«Կալանավորման բոլոր որոշումները, որոնք տեսել եք այս ընթացքում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, մեկ օրինաչափություն ենք տեսնում, բոլոր այդ դատավորներին շատ լավ գիտի փաստաբանական համայնքը։
Օրինակ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման որոշում կայացրած դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Նույնիսկ, կարծում եմ, աշխարհի ամենաօպտիմիստ մարդը կասկած չուներ, որ կալանքի որոշում է կայացնելու։
Ի դեպ, կարծում եմ, Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանություններից ու պատվերը կատարողներից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները։
Օրինակ, պատկերացնել, որ նման կալանավորման որոշում կկայացներ Ադրբեջանի դրոշի ներքո, չկասկածեք։ Երևի ցավում են, որ այդպես չի եղել։ Ոչինչ, պարոն Ֆարխոյանն այդ դերը լիարժեք իրացրեց»,- ասաց Վարդևանյանը։
Նա վստահորեն նշեց, որ կալանավորման բոլոր միջնորդությունները անհիմն են։
«Կարող են գործերը քննել առանց կալանավորման։ Գիտեն, որ գործը ջուր է, գոնե կալանավորում ունենան, որ ինչ-որ նպատակի ծառայեցնեն։
Գործ ունենք աբսուրդի, իրավական տիրույթից դուրս քաղաքական պրոցեսի հետ, որի մասնակից են առանվազն իրենց կարգավիճակով իրավաբաններ, բայց դա բնավ չդարձավ իրավաբանություն»,- նշեց նա։
Ըստ Արամ Վարդևանյանի, այս գործողությունները նաև վախեցնելու նպատակ ունեն, սակայն չի ստացվելու։
«Ուղղակի անիմաստ ռեսուրսի վատնում է։ Վստահաբար ասեմ, որ բոլոր այդ անձինք լինելու են ազատության մեջ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Ալավերդյան․ Մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով հոգեբանական ահաբեկչության հետ
- Առանց բացատրության բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը. Էլինար Վարդանյան
- Հասարակության առողջ հատվածը պետք փորձի ստեղծել հույսի մթնոլորտ․ Կարեն Քոչարյան
- Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն․ Արտակ Զաքարյան
- Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
- Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
- Բագրատ Եսայան․ Այն, որ մենք այսօր ունենք այս իշխանությունը, միայն հետևանքն է, հիվանդույթան արմատը հասարակության մեջ ոչ բավարար հասունությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան