Ադրբեջանը լծվել է արցախյան հակամարտության գոտում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործին. Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Ադրբեջանը լծվել է արցախյան հակամարտության գոտում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործին. Ինչպե՞ս․
Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված գործընթացներում Ռուսաստանի կողմից գործադրված ահռելի ջանքերի արդյունքում հակամարտային գոտում արձանագրված ձեռքբերումներից են՝
1. Քաղաքական հարթությունում՝ հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայանգրում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում ծավալվող գործընթացներում առանցքային միջնորդի «մենաշնորհային» դերակատարումը՝ ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատից դուրս։
2. Ռազմական, մարդասիրական հարթությունում՝ ՌԴ հումանիտար և խաղաղապահ առաքելության տեղակայումը Արցախի հայկական վերահսկողության ներքո գտնվող հատվածում՝ կողմերի՝ 5 տարի պարբերականությամբ վերանայվող իրավական արտոնման հիմքով։
Վերոնշյալի պայմաններում, կասկածից վեր է, որ Մոսկվան ձգտելու է առվելագույնս պահպանել և խորացնել արձանագրած հաջողությունները վերոնշյալ երկու հարթություններում էլ։
Հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների իրողությունը՝ արցախյան հակամարտության շրջանակներում օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակում ՌԴ նման ներգրավվածությունը հիմնականում բխում է ՀՀ շահերից։
Մինչդեռ իրավիճակը տրամագծորեն հակառակն է Ադրբեջանի պարագայում, որը ձգտում է՝
1. Քաղաքական հարթությունում՝ Ռուսաստանին զուգահեռ՝ հետպատերազմյան գործընթացներում ամեն կերպ ներգրավել Թուրքիային՝ որպես նոր ստատուս-քվոյի պայմաններում ձևավորված իրողությունում՝ չորրորդ կողմ։
2. Ռազմական, մարդասիրական հարթությունում՝ առայժմ քարոզչական ահռելի արշավի միջոցով և՛ արցախյան, և՛ ադրբեջանական հանրությունների շրջանում վեր հանել մտացածին դժգոհություններ ռուս խաղաղպահների վարքի, նրանց «անարդյունավետ, աչառու, ապիկար» գործունեության հետ կապված։
Նման գործելաոճի նպատակն է, արդեն իսկ կասկածի տակ դնելով, հնարավորինս հիմքեր ստեղծել՝ 4 տարի հետո քննարկման թեմա դարձնելու համար ռուս խաղաղապահների հետագա ծառայության հարցը։
Վերոնշյալ իրողությունները չափազանց կարևոր հիիմքեր են հայ-ռուսական քարոզչական տեղեկտվական ընդհանուր մարտավարության քննարկման և թյուրքական հնարավոր մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու տեսանկյունից։ Այս ուղղությամբ նախաձեռնողականությամբ պետք է հանդես գա առաջին հերթին հայկական կողմը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան