Միայն ի՞նձ է թվում, որ Փաշինյանի հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա. Հայրապետյան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։
«Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա։
Եթե Սյունիքի պաշտպանությունը իրականացրել են համայնքապետերը իրենց կազմավորած ջոկատներով, ապա հարձակման դեպքում ով է պաշտպանելու մարզի՝ ամեն համայնքապետին վստահված հատվածը։
Հանձնելո՞ւ են։
Ալիևի մտադրության մասին տեղյակ և պատերազմի օրերին բացառապես համայնքապետերի վրա հույս դրած ղեկավարությունը կալանավորման ապօրինի հրահանգի հիմքում նաև Սյունի՞քն է դրել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան