Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշումը ՍԴ-ն կհրապարակի ժամը 21։00-ին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021 թվականի հուլիսի 17-ին, ժամը 21:00-ին դռնբաց նիստում։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել էին ու քննել նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
ՀՀ Սահմանադրական դատարանը գործը քննել է հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, այնուհետև հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակի իր որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը ՍԴ-ում դիմումատուներից որևէ մեկի բարձրացրած հարցին չհակադարձեց. Ռոբերտ Հայրապետյան
- Այնքան էլ նորմալ չէ, որ ՍԴ-ից դեռ նորություն չկա. Վարդևանյան
- ՍԴ բակի հարթ մշակված ասֆալտը կարող է պատրաստվում է հյուրընկալելու՝ ինչու չէ նաև ՍԴ դատավորներին. Էդգար Ղազարյան
- Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին՝ ՍԴ նախագահն օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից. Ղազարյան
- ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը
- Ընտրությունների արդյունքների որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Մուկուչյանը՝ ՍԴ-ում
- Միացյալ Թագավորության Համայնքների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական գործընթաց
- Պատմական բեռը լինելու է ձեր ուսերին. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ին
- Եթե Փաշինյանը հետևեր օրենքի կանոնին, ՔՊ-ն նույնպես չէր հաղթահարելու շեմը. Արտակ Գաստյանը՝ ՍԴ-ում
- Իշխանությունը փաստացի զրկել է ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից. Արա Զոհրաբյան
- Հայաստանի վարչապետը փաստացի վերածվել է միապետի. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
- ՍԴ-ն քննարկում է դռնփակ նիստ հրավիրելու հարցը
- ՍԴ-ում առաջին անգամ արձանագրվեց ընտրախախտման փաստը․ Հայրապետյան
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին